Անհետ կորած քաղաքացուն դեռ չենք գտել․ ԱԻՆ խոսնակ

Անհետ կորած քաղաքացուն դեռ չենք գտել․ ԱԻՆ խոսնակ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց՝ ԱԻՆ-ի կողմից միակ անհետ կորած համարվող քաղաքացուն դեռ չի հաջողվել գտնել փլատակներից, բայց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Աշխատանքները կշարունակվեն, մինչև քաղաքացուն հայտնաբերելը»,- վստահեցրեց Կոստանյանը։

Նրա խոսքով՝ փլուզման վտանգի առաջ կանգնած շենքը չեն ապամոնտաժի, մինչև չգտնեն որոնվողին, իսկ գտնելուն պես շենքն ապամոնտաժելու հարց կբարձրացվի։

«Երբ որ անվտանգության տեսանկյունից որևէ խնդիր չի լինի տարածքում, այդ ժամանակ նոր մասնագիտական կազմակերպության կողմից, կարծում եմ՝ մասնավորի միջնորդությամբ, որովհետև տարածքը պատլանում է մասնավորին և իր վրա են դրված այդ պարտականությունները,  մասնավորի  միջնորդությամբ կսկսվեն այդ աշխատանքները»,- նշեց ԱԻՆ խոսնակը։