Ինչո՞ւ է Հայկ Մարությանի խմբակցությունը բոյկոտել նիստը․ Աբգարյան

Մեզ համար սկզբունքային է, և մենք նաև նախագիծ ենք բերում, որ Երևանի ավագանու նիստերում չլինեն չզեկուցվող հարցեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Մենք համարում ենք, որ Երևանի ավագանին քաղաքի պառլամենտն է և չի կարող լինել մի հարց, որը հանրային չէ։ Եթե որոշվի, որ բոլոր հարցերը լինեն զեկուցվող, ապա այդ դեպքում նիստը կշարունակվի, եթե ոչ, մենք կրկին կբոյկոտենք նիստը։ Որովհետև այսօր նիստին ներկա չէ «Հանրային ձայնը» և երկու ընդդիմադիր խմբակցությունները համակարծիք են»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։