Բռնցքամարտի Մ18 ԱԱ․ Անդրանիկ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտի Մ18 ԱԱ․ Անդրանիկ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Մարտիրոսյանը 60 կգ քաշայինների կիսաեզրափակչում 0:5 հաշվով պարտվեց Պուերտո Ռիկոն ներկայացնող բռնցքամարտիկին՝ դառնալով  մինչև 18 տարեկանների բռնցաքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31 կիսաեզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն նաև Էրիկ Առստամյանը (57 կգ) և Ռաֆայել Ներսիսյանը (63,5):