Ցավոք սրտի, դուք հանձնաժողովի նիստին և քննարկմանը ներկա չէիք․ Սարգսյանը՝ Մանուկյանին      

Իրավական փորձաքննության արդյունքով եզրակացություն է տրվել։ Կարող ենք նշել, որ նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել ՀՀ Սահմանադրության որոշ հոդվածների տեսանկյունից։ Վարչության հետ քննարկում ունեցե՞լ եք։ Այս հարցն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուղղեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանին, ով ներկայացրեց օրենքի նախագիծ, որի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից գումարի դիմաց։

«Ես Ձեզ ուղարկել էի օրենքի նախագիծը մինչև շրջանառության մեջ դնելը: Եվ ցանկանում էի, որ դուք ձեր խմբակցության հետ ունենաք քննարկում։ Ցավոք սրտի, դուք հանձնաժողովի նիստին ներկա չգտնվեցիք։ Տրամադրված եմ սպառիչ պատասխանել բոլոր հարցերին, որպեսզի դուք ցանկանաք կողմ քվեարկել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում