Ալեքսանյանի ինքնագնահատականը

Ալեքսանյանի ինքնագնահատականը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է, ով երեկ երեկոյան հանդես է եկել հերթական էպատաժային հայտարարությամբ։

Խեղճի սիրտը չդիմացավ

Ընդդիմության երեկվա հանրահավաքից հետո ՔՊ պատգամավորներից շատերի ինքնազգացողությունը, թերևս, վատացել է։ Չի դիմացել նաև «գլխավոր ուսապարկի» սիրտը։
«Սա Հայաստանի պատմության բոլոր ժամանակների ամենաապիկար, տգետ, պոպուլիստական ընդդիմությունն է»,- գրել է Վահագն Ալեքսանյանը։
Թերևս, Ալեքսանյանը շփոթել է ու «իշխանություն» բառի փոխարեն՝ գրել է «ընդդիմություն»։
Միայն ամենաապիկար իշխանությունը կարող էր չորս տարվա ընթացքում կորցնել Արցախի տարածքի մեծ մասը, Հայաստանի ինքնիշխանությունը, խորտակել երկրի անվտանգության համակարգը, կոտորել մի ամբողջ սերնդի։ Միայն տգետ իշխանության կադրային կազմը կարող է բաղկացած լինել նման պատահականություններից, որոնցից յուրաքանչյուրի հրապարակային խոսքն ու վարքագիծը հեգնում են անգամ մեր երկրի սահմաններից դուրս։ Միայն պոպուլիստական իշխանությունը կարող էր տալ այսքան շատ խոստումներ ու հետևողականորեն վիժեցներ դրանց կատարումը։

Գոնե լռիր

Վահագն Ալեքսանյանի ցանկացած գրառում հայտարարություն, հարցազրույց նրան դարձնում է մեր խորագրի «հերոսը»։
Նրա լավագույն լուծումը՝ լռությունն է, բայց այս պարագայում էլ՝ նա կզրկվի «գլխավոր ուսապարկի» տիտղոսից։

Վահրամ Բագրատյան