ԵՄ երկրները ստիպված կլինեն ռուսերեն սովորել, եթե զգալիորեն չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը․ ՆԱՏՕ-ի ղեկավար

ԵՄ երկրները ստիպված կլինեն ռուսերեն սովորել, եթե զգալիորեն չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը․ ՆԱՏՕ-ի ղեկավար

Չորս-հինգ տարի հետո ԵՄ երկրները ստիպված կլինեն ռուսերեն սովորել, եթե զգալիորեն չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի ներկայիս 2%-ի համեմատ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրախորհրդարանում, գրել են ԶԼՄ-ները։

«Եթե մենք դա չանենք, չորս-հինգ տարի հետո մենք պետք է ռուսաց լեզվի դասընթացներ անցնենք կամ գնանք Նոր Զելանդիա»,- ասել է նա։

Դաշինքի ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն պետք է պաշտպանության վրա ծախսի իր ՀՆԱ-ի մինչև 10%-ը, եթե այն ուժեղացնի ՆԱՏՕ-ից դուրս։ Նա կոչ է արել Եվրամիությանը չստեղծել խոչընդոտներ, որոնք կխանգարեն ՆԱՏՕ-ի երկրների ընկերություններին, որոնք ԵՄ անդամ չեն, մասնակցել միության պաշտպանական արդյունաբերության ամրապնդմանը:

Ըստ Ռյուտեի՝ նման սահմանափակումները միայն մեծացնում են ծախսերը, բարդացնում արտադրությունն ու խոչընդոտում նորարարությանը, ասել է նա։