Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ

Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ

Օգոստոսի 19-ին, ժամը 09։57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝ 16։09-ին։ Այրվել է 35 հա խոտածածկույթ։