Պուտինը պատրաստ է, մենք սպասում ենք ազդանշանների․ Պեսկով

Պուտինը պատրաստ է, մենք սպասում ենք ազդանշանների․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իմաստ չունի գուշակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի շփումների ժամկետները։

«Պուտինը պատրաստ է, մենք սպասում ենք ազդանշանների, բոլորը պատրաստ են։ Հետևաբար այստեղ դժվար է գուշակել սուրճի բաժակով», - ասել է նա հունվարի 24-ին կայացած ճեպազրույցում, գրել են ԶԼՄ-ները։

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ հանրությունը կտեղեկացվի, եթե երկու երկրների ղեկավարների միջև երկխոսություն տեղի ունենա։

Պեսկովը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարող պատրաստ լինել «գործարքի», քանի որ նա է ինքն իրեն արգելել է բանակցություններ վարել Պուտինի հետ։