Երեք մթերք, որոնք առաջացնում են ցելյուլիտ

Ֆիթնեսի խորհրդատու և ֆունկցիոնալ մարզումների մասնագետ Մարիա Օսիպենկոն Gazeta.Ru-ին անվանել է այն ապրանքները, որոնք հրահրում են ցելյուլիտ։ Մասնագետների կարծիքով՝ սուրճի չափից ավելի օգտագործումը բացասաբար է անդրադառնում մաշկի վրա։ Փոքր քանակությամբ ըմպելիքը էներգիա է հաղորդում, սակայն դրա ավելցուկը խաթարում է արյան շրջանառությունը։
«Սուրճը կարելի է փոխարինել բուսական թեյով, բայց եթե չես ուզում բացառել ըմպելիքը, աշխատիր ավելի շատ ջուր խմել»,- խորհուրդ է տվել մասնագետը։
Մարզիչը սուշի-ռոլերն է ավելացրել այն ապրանքների ցանկում, որոնց վտանգի մասին մենք երբեմն չենք մտածում: Ճապոնական խոհանոցի այս ուտեստը համարվում է դիետիկ, բայց բացի ձկից, բրնձից և բանջարեղենից, այն կարող է պարունակել տարբեր սոուսներ, մայոնեզ և համեմունքներ։
«Մենք հաճախ ռոլեր ենք ուտում երեկոյան, երբ օրգանիզմն արդեն պատրաստվում է քնելու։ Ուստի նույնիսկ անվնաս թվացող ռոլերը կարող են բացասական ազդեցություն ունենալ մաշկի վրա»,- զգուշացրել է Մարիա Օսիպենկոն։
Ֆիթնեսի խորհրդատուն խորհուրդ է տվել միշտ ուշադրություն դարձնել կերակրատեսակները լրացնող սոուսներին։
Նրա խոսքով՝ ցելյուլիտի առաջացման պատճառ կարող են լինել յոգուրտները, որոնք շատերն ուտում են նախաճաշին և ընթրիքին։