Ալեն Սիմոնյանը դուրս է գրվում հիվանդանոցից

Քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից։

Ինչպես ֆիքսել է MediaHub-ի տեսախցիկը, Սիմոնյանը աջ ձեռքը վիրակապված է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահին իր անվտանգության աշխատակիցները կառավարական առանձնատների հարակից տարածքից շտապ հասցրել էին հիվանդանոց։

Երբ մեր նկարահանող խումբը հասավ Նաիրի ԲԿ, Սիմոնյանն արդեն ռենտգեն հետազոտություն էր անցնում։

Ավելի ուշ նրա խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սիմոնյանի ձեռքն է վնասվել։

Մանրամասները՝ տեսանյութում։