Որ փուլում է ադրբեջանցիների համար ՀՀ-ում անցակետերի կառուցման հարցը
Ամեն ինչ պարզաբանված է, այդ առումով որևէ այլ բան չկա ասելու: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով լուրին, որ ադրբեջանցիների համար արդեն երեք անցակետ պատրաստ է, կառուցված է։
Դիտարկմանը, որ եթե բանակցությունները շարունակվում են, որքանո՞վ է իշխանությունը վստահ այդ ուղիների վրա, ինչո՞ւ են հենց այդ մաքսակետերը ստեղծվել, Բադասյանն արձագանքեց, որ եթե նորություն լինի այդ հարցով, ապա ինքը կտեղեկացնի։
Մեկ այլ հարցի, թե լրագրողներին տանելո՞ւ են այդ անցակետեր, Բադասյանը պատասխանեց, որ հարցը հնչեցնող լրագրողի հարցերին այլևս չի պատասխանելու։
Մանրամասները՝ տեսանյութում: