Պատմական շանս է առաջացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար․ Բայրամով

Պատմական շանս է առաջացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար․ Բայրամով

Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքում։ Ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում թուրք և վրացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ:

«Բաքուն հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը: Ադրբեջանը հուսով է, որ միջազգային դերակատարները կաջակցեն ուղիղ երկկողմ բանակցություններին ազնիվ և անկողմնակալ ձևով»,- նշել է նա։

Ըստ նրա՝ «պատմական շանս» է առաջացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Բաքվի հռչակագիրը։