Այս մարդկանց մեղրը խստիվ հակացուցված է․ գիտեի՞ք

Դիետոլոգ, սննդաբանների ազգային ասոցիացիայի փորձագետ Դարիա Ռուսակովան հայտնել է, թե ինչպես և ինչ քանակությամբ մեղր է կարելի օգտագործել, և ում է դա խստորեն հակացուցված, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Բժիշկը նշել է, որ մեղրը շատ ածխաջրեր ունի, և կենսաքիմիական ինդեքսի առումով այն հավասար է շաքարին:
«Մենք փորձում ենք ժամանակակից աշխարհում սահմանափակել շաքարի ավելացումը մեր սննդակարգին, ուստի մեղրը ևս պետք է շատ ուշադիր օգտագործել», - բացատրել է նա:
Ռուսակովան ավելացրել է, որ առավոտյան կարելի է ուտել մեկ կամ երկու ճաշի գդալ մեղր, որպեսզի ժամանակ լինի ստացված ածխաջրերը ծախսելու համար: Նրա խոսքով ՝ մեղրն այնքան էլ հարուստ չէ սննդանյութերով, ուստի չի կարելի այն ուտել անսահմանափակ քանակությամբ:
Նրա խոսքով, որպեսզի մեղրի մեջ առկա օգտակար նյութերն օրգանիզմը ստանա, պետք է շատ մեղր օգտագործել։ Սա, իր հերթին, կհանգեցնի պարզ ածխաջրերի ավելցուկի, ինչը կարող է հանգեցնել շաքարախտի և ճարպակալման զարգացման:
Բժիշկը նախազգուշացրել է՝ դիաբետիկներին խստիվ հակացուցված է մեղր օգտագործելը՝ արյան գլյուկոզի մակարդակի բարձրացման ռիսկի պատճառով:
Ռուսակովան խորհուրդ է տվել մեղր գնել խանութներից, քանի որ այնտեղ այն հավաստագրվում է և փորձարկվում՝ վնասակար նյութերի առկայության մակարդակը ստուգելու համար:
«Մասնավոր մեղվաբուծարաններից գնված ապրանքի որակը երաշխավորված չէ: Հայտնի չէ, թե որտեղ են հավաքվել մեղուները, որտեղ են պահվել, ինչպես է մեղրը քամվել և ինչով է տեղափոխվել», - նախազգուշացրել է դիետոլոգը։