Ինչպես է աշխատել հասարակական տրանսպորտը․ քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել

Ինչպես է աշխատել հասարակական տրանսպորտը․ քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել

Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել  բնականոն հունով:  

Երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: 

Վերջին մեկ ամսվա ընթացքում  բացահայտվել են չարաշահումներ։
Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, զրուցել վարորդների հետ ու ներկայացրել իր դիտարկումները:

Երևանի քաղաքապետարան