«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ից՝ ԱԱԽ. Արմեն Գրիգորյան

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ից՝ ԱԱԽ. Արմեն Գրիգորյան

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ԱԱԽ-ն ցանկացած երկրի ուղեղային կենտրոնն է՝ անվտանգային, ռազմա-քաղաքական կարևորագույն որոշումների կայացման կառույցը, սակայն փաշինյանական Հայաստանում, որտեղ պետական ինստիտուտները աստիճանաբար կազմաքանդվում են՝ ուժային բլոկ, տնտեսություն, անվտանգություն, ԱԱԽ-ն վստահված է Արմեն Գրիգորյանին, ով ողջ գիտակից կյանքում աշխատել է արևմտյան տարբեր ՀԿ-ներում և ԱԱԽ-ի մասին տեղեկացել է պաշտոնը Փաշինյանից նվեր ստանալուց հետո:

Արմեն Գրիգորյանը 2012 թվականի մարտից մինչև 2013 թվականի սեպտեմբեր աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում՝ քաղաքացիական հասարակության գծով պատասխանատուի պաշտոնում։ 2015 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի մայիսը՝ աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ ընտրական ծրագրերի համակարգողի պաշտոնում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Արմեն Գրիգորյանի քաղաքական հետագծի և պետական կառավարման, ազգային անվտանգությանն առնչվող թեմաների վերաբերյալ նրա գիտելիքների մասին:

Այսօր Արմեն Գրիգորյանը խոսում է Զանգեզուրի միջանցքի առկայության կամ բացակայության մասին՝ անգամ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ այդ թեմայից՝ արդյոք այդ ճանապարհը լինելու՞ է, ո՞րտեղով է անցնելու և ո՞վ է այդ ճանապարհը հսկելու: Տարբեր գերտերությունների մայրաքաղաքներից զանգ ստանալուց հետո միայն ՔՊ-ականները համարձակվում են կարծիք հայտնել որևէ կարևոր թեմայի շուրջ, սակայն անգամ այդ պարագայում նրանց կարծիքը հետաքրքիր չէ ոչ երկրի ներսում, ոչ գեոպոլիտիկ հիմնական խաղացողների համար:

Վահրամ Բագրատյան