Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի

Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում:

Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան - Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան - Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Երևանի քաղաքապետարան