Տիգրան Մեծ պողոտա. ավտոբուսի անիվները թռան վրից (լուսանկարներ)

Տիգրան Մեծ պողոտա. ավտոբուսի անիվները թռան վրից (լուսանկարներ)

Օգտատերերն այսօր պարբերաբար տեղեկացնում են տրանսպորտի հետ կապված խնդիրների մասին:

Նախ, շատերը արձանագրում են, որ ավտոբուսները և տրոլեյբուսները երթևեկում են ամառային անվադողերով ու քաղաքապետարանի պարզաբանումը ամենևին էլ չի փարատում քաղաքացիների մտահոգությունները:

Առավոտյան Իսակովի պողոտայում ձի էր, ըստ ամենայնի, վրաերթի ենթարկվել, թեև ՆԳՆ-ից չեն շտապում կատարվածը որակել վրաերթ:

Եվ ահա քիչ առաջ օգտատերերից մեկը լուսանկարներ է հրապարակել ու գրել հերթական միջադեպի մասին.

"Հենց նոր Տիգրան Մեծ պողոտա. ավտոբուսի անիվները թռան վրից":

Ձմեռը, ինչպես ասում են, անսպասելի եկավ.....

Թարմացում.

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը MediaHub-ին հայտնեց, որ Տիգրան Մեծի պողոտայում ավտոբուսի անվադողերի հետ կապված խնդրի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: