Քաղաքացիներ կան՝ երբեք ՀՀ-ում չեն եղել, հիմա ասում ենք՝ եկեք գումար վճարեք․ Գաբրիելյան

Պարոն Սարգսյան, ի՞նչ կլինի, եթե քաղաքացին ձեր ներկայացրած կետերը չկարատրի, այսինքն, ոչ գումար վճարի, ոչ ծառայի։ Եթե պետք է ազատազրկվի, ապա խնդիր ունենք, որովհետև ձեր ներկայացմամբ՝ պարվեց, որ այս ընթացքում մեկ անձ է ազատազրկվել, այսինքն, եթե էդքան հեշտ ա ազատվելը, ինչի գամ 15 մլն վճարեմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խոսելով թիմակից Հայկ Սարգսյանի օրենքի նախագծի մասին։

Սիսակ Գաբրիելյանը նաև հետաքրքրվեց այն քաղաքացիների մասին, որոնք ՀՀ-ում չեն ծնվել ու երբեք ՀՀ-ում չեն եղել։ «Շատ քաղաքացիներ կան, որ 28-30 տարեկան են, ծնվել են դրսում, հիմա ստացվում է՝ իրենց հնարավորություն չենք տալիս ՀՀ կամ ասում ենք՝ «եկեք գումար վճարեք»»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ ըստ Հայկ Սարգսյանի օրենքի նախագծի՝ հնարավորություն է տրվելու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Ըստ պատգամավորի` նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում