Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու պատճառով չի կարողանա մասնակցել Ցինցինատիի «Մեսթերս» մրցաշարին

Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու պատճառով չի կարողանա մասնակցել Ցինցինատիի «Մեսթերս» մրցաշարին

Աշխարհի նախկին առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը բաց կթողնի թենիսի Ցինցինատիի «Մեսթերսը», որը կմեկնարկի հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում:

Հիմնական ցանցում «Մեծ սաղավարտի» 21-ակի դափնեկիրին կփոխարինի ամերիկացի Բրենդոն Նակաշիման, որը պետք է խաղար ավելի վաղ կազմակերպիչներից ստացած ուայլդ-քարդով:

Նովակ Ջոկովիչը, որը հրաժարվել է պատվաստվել կորոնավիրուսի համավարակի դեմ, չի կարող մուտք գործել ԱՄՆ՝ համաձայն Միացյալ Նահանգներում գործող կանոնների:

Ավելի վաղ Նովակը բաց էր թողել Մոնրեալի «Մասթերսը», իսկ տարեսկզբին՝ Ավստրալիայի բաց առաջնությունը: