«Տելեգրամով» անձնական տվյալներին տիրանալու հաղորդագրություն է տարածվում․ ի՞նչ անել

«Տելեգրամ» հաղորդակի օգտատերերին ֆիշինգային հաղորդագրություններ են ուղարկվում, որոնցում «Մայրիկ» վերտառությամբ լինքով առաջարկվում է քվեարկության մասնակցել։
Հաղորդագրությունը պարունակում է հղում, որով անցելիս արդեն օգտատիրոջից պահանջվում է հեռախոսահամար և այլ անձնական տվյալներ մուտքագրել։
Այս կերպ փորձ է արվում ստանալ մարդկանց անձնական տվյալները, ուստի պետք է անտեսել այս հաղորդագրությունն ու ջնջել այն։