Կարմրուկով պայմանավորված խիստ սահմանափակումներ կլինե՞ն․ մանրամասնում է նախարարը

Կարմրուկի դեպքերով պայմանավորված սահմանափակումների չենք գնում։

Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ կարմրուկի վերջին բռնկումը Հայաստանում եղել է 2006-2007 թվականներին, և փորձառություն կա՝ բռնկումները հաղթահարելու ու զսպելու։

«Աշխատանքային խմբում մասնագետներ կան ներգրավված, բացի դրանից, ունենք միջազգային մասնագետների խումբ, որը գործելու է։ Արվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վիճակը զսպելու։ Այս փուլում որևէ սահմանափակման անհրաժեշտություն չկա»,- նշեց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։