Ղարաբաղում խաղաղապահները պատրաստ են օգնել խաղաղ կյանքի հաստատմանը․ Լավրով

Ղարաբաղում խաղաղապահները պատրաստ են օգնել խաղաղ կյանքի հաստատմանը․ Լավրով

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն և ԵՄ-ն անկայունություն են սերմանում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում.

«ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումը և փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին է»: Այժմ Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունները, պարտադրում է իր «միջնորդական ծառայությունները» Ադրբեջանին և Հայաստանին ՝ «Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»,-նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները լուծել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է ժամանակը հաստատելու խաղաղ կյանք և ամրապնդելու վստահությունը․

«Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- ասել է դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։