Հայ-թուրքական սահմանին հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում․ ՊՆ

Հայ-թուրքական սահմանին հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում․ ՊՆ

Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում։ MediaHub.am-ին այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ թուրքական լրատվականները հայտնում են, որ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ:

Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքներ։

Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը։

Լիաննա Թորոսյան