Երկու ամսով վարժական հավաքներ կանցկացվեն․ ովքե՞ր են մասնակցելու

Երկու ամսով վարժական հավաքներ կանցկացվեն․ ովքե՞ր են մասնակցելու

Կառավարության նիստի` մարտի 10-ի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է նաև վարժական հավաքներ հայտարարելու մասին հարցը։ Նախատեսվում է, որ վարժական հավաքներ անցկացվեն երկու ամիս ժամկետով՝ 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը: Վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 724 քաղաքացի, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: