Վայրէջքի պահին ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց

Ֆրանսիայի հարավում բեռնատար ինքնաթիռը վայրէջքի պահին ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել է մոտակա ջրատարում. գրում է newsnetdaily.com-ը։
Ինքնաթիռում եղած 3 մարդ դուրս են բերվել առանց վնասվածքների։
Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետազոտությունների և վերլուծության ֆրանսիական բյուրոյի (BEA) թվիթերյան գրառման համաձայն՝ West Atlantic Airlines ավիաընկերության Boeing 737 բեռնատար ինքնաթիռը Մոնպելյեի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և ընկել է ջրատարը։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։