Հաշվի առնելով ինձ ուղղված խնդրանքները՝ հրավիրում եմ հանդիպում-հավաքի․ Ռուզաննա Խաչատրյան

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր
Հաշվի առնելով ինձ ուղղված նամակները, զանգերը, խնդրանքները, որոնք
վերաբերում են բացառապես ամեն ինչի․․․․
Հրավիրում եմ Ձեզ
«ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ»
խորագրով հանդիպում-հավաքի, որտեղ միասին կքննարկենք Հայաստանի
Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերները, և ես սիրով կպատասխանեմ Ձեզ հետաքրքրող ու հուզող բոլոր հարցերին։
Քաղաքացիների, լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցումների համար
նախապես լրացուցիչ կտեղեկացնենք»։