Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոն

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը  ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում:

Սևանա լճի մակարդակը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.64մ (31.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21սմ-ով։

Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 4.588մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 83.813մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.677մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 149.602մլն. մ³:

Կից ներկայացվել է նաև ինֆոգրաֆիկան: