Ապշած եմ, ուժայիններն ինչ բեռի տակ են մտնում, որ չեն ձերբակալում Նիկոլին իր խոսքերի համար. Ախոյան

Սա մի մեծ գործընթացի սկիզբ է, որին երկար ենք սպասել ազգովի։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակում MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ «Այստեղից այն կողմ էլ տեղ չկա, դրա համար ես սա ակցիա չեմ համարում, սա վերջն եմ համարում և պետք է զինվել համբերությամբ։ Այստեղ պետք է գան մարդիկ, ովքեր համբերությամբ են զինված»,- ասաց Ախոյանը։ Անդրադառնալով Արցախի հետ կապված վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ինչը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ, վերջինս հավելեց․ «Ես ուղղակի ապշած եմ, թե մեր ուժային կառույցներն ինչ բեռի տակ են մտնում, որ չեն ձերբակալում Փաշինանին իր խոսքերի համար։ Մարդը բացահայտ ասեց, որ Շուշին պետք է հանձնվեր։ Նշանակում է՝ մենք իզո՞ւր էինք այնտեղ, իր կյանքը զոհաբերած տղան կարող էր չնահատակվել հանուն Շուշիի, սա աբսուրդ է»։