Սանձե՛ք ձեր խուլիգաններին․ Սոս Հակոբյանը՝ ոստիկան-քաղաքացի բախման մասին
Ակցիայի մասնակիցներից Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակցիայի ավարտին վիճաբանություն է եղել ցուցարարների և ոստիկանների միջև։ Հակոբյանի խոսքով՝ ոստիկանները փորձել են հարվածել ցուցարարներին.
Նա իրավապահներին մեղադրել է խուլիգանական պահվածքի մեջ։ Հակոբյանը ընդգծեց, որ շարժումը գործելու է բացառապես օրենքով, և օրինական ճանապարհով՝ իշխանափոխության հասնելու համար։