1․5 տարեկան երեխան կուլ է տվել սրտի հիվանդության դեմ դեղահաբերը

Մոսկվայում երեխա է տուժել սրտի հիվանդության դեմ դեղերը կուլ տալուց հետո:
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ակադեմիկոս Բակուլևի փողոցում։ Մեկուկես տարեկան երեխան բնակարանում մոր և քրոջ հետ է եղել։ Ինչ-որ պահի տղան մենակ է մնացել, իսկ ընտանիքի անդամները զբաղված են եղել իրենց գործերով:
Երեխան խոհանոցի սեղանի վրա նկատել է դեղահաբերը, որոնք մայրն է ընդունում։ Նա կուլ է տվել դրանցից չորսը, ինչից հետո վատ է զգացել։
Երբ բժիշկները ժամանել են դեպքի վայր, տղային գտել են անշարժացած վիճակում։ Փոքրիկը տեղափոխվել է հիվանդանոց: