Քուչի տղու բառապաշար, փողոցային մակարդակի խոսակցություն․ Սարգսյանը՝ Արթուր Հովհաննիսյանին

Քուչի տղու բառապաշար, փողոցային մակարդակի խոսակցություն․ Սարգսյանը՝ Արթուր Հովհաննիսյանին

Այդ ՔՊ-ականները մարդուն անհամատեղելի կեցվածք են այսօր դրսեւորել Էդգար Ղազարյանի նկատմամբ, եթե Ղազարյանը համարի, որ անհրաժեշտ է բողոք ներկայացնել Դատախազությանը, մենք կպաշտպանենք նրան․ MediaHub-ի հետ զրույցում ասում է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նշենք, որ Էդգար Ղազարյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու խորհրդարանական ընդդիմությունն առաջադրել է՝ ընդառաջելով «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչներին։ 

«Մենք գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր չեն հասկանում, թե ինչ վիճակի են հասցրել պետությունը»,- ասում է Սարգսյանը՝ մեկնաբանելով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած խայտառակությունը։

«Պարոն խեղկատակ», «Դու ուղեղ չունես», «Ձեզ ձեռք առնելու համար են բերել», «արա հո դու անասուն չես», «ռադ արեք սրան», «լպիրշ լկտի»․ ՔՊ-ականներն այսօր ուղիղ եթերում այսպիսի ձեւակերպումներով էին դիմում ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին, առավելապես անհարգալիք վերաբերմունք էր ցուցաբերում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով վերջինիս պահվածքին՝ Սարգսյանն ասաց․ «Փողոցային մակարդակի խոսակցություն է, քուչի տղու բառապաշար, որը դրսեւորել է խմբակցության քարտուղար կոչվածը։ Թո՛ղ Նիկոլ Փաշինյանը գնահատի, թե ինչ ձեւով են պաշտպանում ՔՊ-ի շահերը։ Էդգար Ղազարյանը իրավունք ուներ ներկայացնել իր տեսակետը, եթե համաձային չէին, վիրավորվեցին, թո՛ղ դիմեին դատարան»,- ասում  է նա։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր ընդդիմության առաջադրած թեկնածու Էդգար Ղազարյանի հարցը, ընդդիմությունը ներկա չէր, փոխարենը ներկա էին ՔՊ-ական պատգամավորները, ովքեր ակտիվորեն մասնակցում էին Էդգար Ղազարյանին նվաստացնելու ցերեկույթին։

Լիա Սարգսյան