Հայկ Պապիկյանը ևս կիսաեզրափակչում է. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև 2-րդ հայ ազատ ոճային ըմբիշը: 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթեց լատվիացի ըմբիշին, ապա 1/4 եզրափակչում տուշե հնարքով առավելության հասավ մոլոդովացի մարզիկի նկատմամբ:
Կիսաեզրափակչում մեր մարզիկը կգոտեմարտի հունգարացի Մարսել Նագիի հետ: