Հարավային Կորեան հերքել է կորոնավիրուսի տարածման մեղադրանքները

Հարավային Կորեան հերքել է կորոնավիրուսի տարածման մեղադրանքները

Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) միավորման հարցերով նախարարությունը հերքել է Հյուսիսային Կորեայի մեղադրանքները՝ վերջինիս տարածքում կորոնավիրուսի տարածման հարցում իր մասնակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը:

«Մենք խորին ափսոսանք ենք հայտնում մեր հասցեին հնչող կոպիտ և սպառնալից հայտարարությունների, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում COVID-19-ի աղբյուրի վերաբերյալ անհիմն հայտարարությունների համար», – ասվում է հրապարակման մեջ։

Նախարարությունը հավելել է, որ իրենք կշարունակեն ուշադիր հետևել ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի զարգացմանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը՝ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ Փհենյանը կոչնչացնի Հարավային Կորեայի իշխանություններին, եթե նրանք հրահրեն Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի ներթափանցում: