Հռոմի ստատուտին Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Միջազգային քրեական դատարանի որոշմանը Երևանի հնարավոր անդամակցության հետ կապված իրավիճակը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում։
Ես հարկ չեմ համարում հրապարակել այդ շփումների մանրամասները: Մենք ենթադրում ենք, որ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով»,- նշել է Զախարովան։