Մոլդովայի խորհրդարանը ևս 60 օրով երկարաձգել է արտակարգ դրությունը

Մոլդովայի խորհրդարանը ևս 60 օրով երկարաձգել է արտակարգ դրությունը

Մոլդովայի խորհրդարանը ևս 60 օրով երկարաձգել է արտակարգ դրությունը։ Համապատասխան բանաձևն ընդունվել է հինգշաբթի՝ հուլիսի 28-ին, խորհրդարանի նիստումկ։

«Խորհրդարանը որոշել է այս տարվա օգոստոսի 8-ից Մոլդովայի Հանրապետությունում արտակարգ դրությունը երկարաձգել 60 օրով։ Որոշումն ընդունվել է Մոլդովայի Հանրապետության կառավարության առաջարկով»,- ասված է օրենսդիր մարմնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Խորհրդարանը նշել է, որ որոշումը հիմնավորված է Արտակարգ իրավիճակների հանձնաժողովին արագ միջամտության հնարավորություններ տալու անհրաժեշտությամբ՝ Մոլդովայի էներգետիկ և պարենային անվտանգությունն ապահովելու համար։

Մոլդովայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել  փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։