Դեղձի հինգ առողջարար հատկություն, որոնց մասին չգիտեիք
Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ, որի շնորհիվ էլ նիհարելու լավագույն միջոցներից է: Այս միրգը պարունակում է նաև մեծ քանակությամբ կարոտին, որն էլ խոչընդոտում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացմանը:
Դեղձը սննդարար նյութերի և վիտամինների մեծ աղբյուր է հանդիսանում: Այն պարունակում է վիտամիններ` A, C, E, K, B1, B2, B3 B6, ֆոլիաթթու: Դեղձը պարունակում է բազմաթիվ հանքանյութեր` կալցիում, կալիում, մագնեզիում, երկաթ, մանգան, ֆոսֆոր, ցինկ և պղինձ: Այս համեղ միրգը պարունակում է քիչ քանակությամբ կալորիաներ:
եղձի կոմպոտը ևս օգտակար է, այն գրգռում է ախորժակը, լավացնում է մարսողությունը և լյարդի աշխատանքը, պարունակում է կոբալտ:
Դեղձի բուժիչ հատկությունները`
Քաղցկեղ
Դեղձը պարունակում է ֆենոլային և կարոտենոիդ բաղադրիչներ, որոնք ունեն հակաքաղցկեղային հատկություններ և պայքարում են կրծքի, թոքերի և հաստ աղիի քաղցկեղի դեմ: Հետազոտությունները պարզել են, որ դեղի մեջ առկա քլորլորաթթուները և նեոքլորաթթուները կանխում են քաղցկեղածին բջիջների առաջացումը՝ միևնույն ժամանակ, չվնասելով դրանց շուրջ գտնվող նորմալ բջիջներին:
Սրտանոթային համակարգի առողջության համար — Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները առողջարար են սրտի համար, քանի որ դրանք ոչնչացնում այն ազատ ռադիկալները, որոնք շղթայական ռեակցիաներ են ստեղծում օրգանիզմում ու վնասում արյան բջիջները: Դեղձը նաև լավացնում է արյան շրջանառությունն ու կանխարգելում կաթվածները:
Աչքերի առողջության ու տեսողության համար – Դեղձը հարուստ է բետա-կարոտին հակաօքսիդանտով, որը պատասխանատու է աչքերի առողջության համար: Այն նաև մեծ քանակությամբ վիտամին A և C է պարունակում, որոնք նույնպես չափազանց օգտակար են աչքերի համար: Դեղձի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման շնորհիվ:
Բետա-կարոտինը նաև սնուցում ու պաշտպանում է աչքերի ծիածանաթաղանթը ազատ ռադիկալներից, ինչպես նաև կատարակտից ու ծերացման հետ կապված ակնախնձորի դեֆորմացիաներից:
Կանոնավորում է խոլեստերինի բարձր մակարդակը – Դեղձի կանոնավոր օգտագործումը կօգնի կարգավորել խոլեստերինի բարձր մակարդակն ու կանխարգելել այն խնդիրները, որոնք շաքարախտի ու սրտային հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիկսանում: Սա այն պատճառով, որ այն ֆենոլային միացություններ է պարունակում, ինչը կանոնավորում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ արյան մեջ խոլեստերինի նվազեցմանն է նպաստում նաև բետա-կարոտինը:
Մարսողական համակարգի համար – Դեղձը` հաստ աղին, երիկամները, ստամոքսը ու լյարդը մաքրում է թունավոր նյութեերից, քանի որ այն հարուստ է մանրաթելերով ու պոտասիումով:
Մանրաթելերը նպաստում են հաստ աղուց կուտակված թունավոր նյութերի հեռացմանը, իսկ մեծ քանակությամբ պոտասիումը նվազեցնում է երիկամային հիվանդություննենրի առաջացումը: Դեղձը հեշտամարս մթերք է և ստամոքսին անհարմարություններ չի պատճառում: