Բելգորոդի և Կուրսկի շրջաններում գիշերը ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք․ իրավիճակը ՌԴ-ում
Ռուսական հակաօդային պաշտպանությունը Բելգորոդի և Կուրսկի շրջանների տարածքներում ոչնչացրել է մեկական ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է Բելգորոդի շրջանի տարածքում մեկ անօդաչու թռչող սարք և մեկը՝ Կուրսկի շրջանի տարածքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։