Ռոնալդուն դեռ Լիսաբոնում է եւ չի ցանկանում միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»

Ռոնալդուն դեռ Լիսաբոնում է եւ չի ցանկանում միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ չի միացել հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին։ 37-ամյա ֆուտբոլիստը Լիսաբոնում սպասում է իր գործակալ Ժորժե Մենդեշի հետագա ցուցումներին։

Ռոնալդուն չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա պատրաստ է նաեւ աշխատավարձի 30 տոկոս կրճատմամբ,  միայն թե հաջորդ մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Football Daily-ն։ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես է գալու Եվրոպայի լիգայում։

Ռոնալդուի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։