Նոր մանրամասներ գազալցակայանում գրանցված պայթյունից. կան տուժածներ

Նոր մանրամասներ գազալցակայանում գրանցված պայթյունից. կան տուժածներ

Գազալցակայանում գրանցված պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ: Սակայն պաշտոնական տեղեկություն դեռ չկա:

Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: 

Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: