Արգենտինայում տասը հարկանի հյուրանոց է փլուզվել

Արգենտինայում տասը հարկանի հյուրանոց է փլուզվել

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես նահանգում փլուզվել է հյուրանոցի տասհարկանի շենքը, որտեղ փրկարարական աշխատանքներ են իրականացվում, հայտնել են տեղական իշխանությունները:

Վիլլա Գեսելի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը։

«Տասհարկանի շենքը, որտեղ գտնվում էր Դուբրովնիկ հյուրանոցը, այս պահին փլուզվել է, փլատակների մաքրման աշխատանքներ են իրականացվում՝ մարդկանց փրկելու համար», - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Իշխանությունների տվյալներով՝ փլուզման պահին հյուրանոցում եղել է յոթից ինը մարդ, այդ թվում՝ քաղաքապետարանի կողմից չհաստատված շինարարությամբ զբաղվող աշխատողներ:

Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները, բժիշկներն ու անվտանգության ծառայությունները։ Այնտեղ է ժամանել նաեւ Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախարար Խավիեր Ալոնսոն։