ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի պահանջը և միջանկյալ միջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի պահանջը և միջանկյալ միջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ

Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:  

Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ հավելելով, որ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: