Ցորեն ենք ցանում․ Վերին Շորժայում խաղաղ է

Ցորեն ենք ցանում․ Վերին Շորժայում խաղաղ է

Տելեգրամյան ալիքներում քիչ առաջ լուր տարածվեց, թե Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ուղղությամբ թշնամին կրակ է բացել, այդ թվում ականանետերից։ MediaHub.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը սակայն հերքեց այդ լուրերը:

Նա փոխանցեց, որ համայքնում որևէ խնդիր չկա, կրակոցներ չեն լսվել.

«Այս պահին վար ու ցանք ենք անում, ցորեն ենք ցանում։ Խնդիր ամեն օր էլ կարող է լինել, բայց այս պահին ոչինչ չկա»,-ասաց Երանոսյանը։