Մեր զինծառայողները հերոսություն են ցուցաբերում․ Օհանյան

Իմ տեղեկություններով՝ խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումներ, ինժեներական կառույցների բարելավումներ իրականացնելու ժամանակ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ ՊՆ-ի տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիները մոտենում են ու սադրանքի գնում։

«Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ մենք խոսում ենք 44-օրյա պատերազմից հետո զինված ուժերի մարտունակության անկման մասին, բայց որոշ տեղային հատվածներում մեր զինծառայողները հերոսություն են ցուցաբերում։ Կոնկրետ երեկվա դեպքի հետ կապված խնդիրներ ունենք, քանի որ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանն Արցախին կապող միջանցքի հատվածում, իսկ նոյեմբերի իննի հայտարարությունում կար այլընտրանքային ճանապարհ կառուցելու պահանջ, որը մենք չենք արել, ինչո՞ւ»,- նշեց Օհանյանը։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ բանակցությունները ձախողած իշխանության քայլերը շարունակական են, ու ՀՀ իշխանությունները հետևություններ չեն անում, դասեր չեն քաղում, ու հարց է՝ արդյո՞ք այս ամենը չի կրկնվելու։

«Ես խորհուրդ եմ տալիս, որ հետևություններ անեն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։