Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության 2 ներկայացուցչի

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ երեկ գիշեր Գազայի հատվածում անօդաչու թռչող սարքերի հարվածներով սպանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման էկոնոմիկայի նախարարին և քաղբյուրոյի մեկ այլ բարձրաստիճան անդամի: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
Զինվորականների խոսքով՝ առաջինը՝ Ջավադ Աբու Շամալան, կառավարել է ՀԱՄԱՍ խմբավորման ֆինասական միջոցները, և միջոցներ է հատկացրել Գազայի հատվածում և և դրանից դուրս «ահաբեկչության» ֆինանսավորման և ուղղորդման համար:
Երկրորդը՝ Զաքարիա Աբու Մոամարը, եղել է ահաբեկչական խմբավորման ներքին հարաբերությունների ղեկավարը։