ՀՀ նախագահի հրամանագրերով 7 դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով 7 դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հուլիսի 30-ի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:

Այսպիսով, Աշխեն Ղարսլյանը, Նարինե Ավագյանը նշանակվել են հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ:

Սուրեն Խաչատրյանը, Տիգրան Դավթյանը, Արամ Գրիգորյանը, Մերի Մոսինյանը նշանակվել են հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորներ:

Աննա Դիլբարյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր: