Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը

Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը

Ապրիլի 25-ին, ժամը՝ 19։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Վավերագրական ֆիլմը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում կյանքի մասին է․ այն պատմում է արցախցի փախստականների պատմությունները, ովքեր ներկայումս ապրում են Սյունիքում, նրանց, ում արմատախիլ են արել Արցախից՝ իրենց պատմական հողերից։

«Մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի պատերազմից մեկ տարի անց՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Այն նկարագրում է հայ քաջ կանանց պատմությունը՝ միահյուսված Հայաստանի պատմությանը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, այնուհետ ցուցադրվել Եգիպտոսում, Լիբանանում, ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում և այլն։ Ֆիլմի տևողությունը 72 րոպե է, լեզուն՝ հայերեն, անգլերեն ենթագրերով։

Ֆիլմի ցուցադրությունից հետո կլինի քննարկում ռեժիսոր Իսսամ Նագիի հետ։

Իսսամ Նագին վավերագրական կինոռեժիսոր է, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նա նկարահանել և վավերագրական ֆիլմեր է արտադրել բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում, Ռուանդայում, Հայաստանում, Ուգանդայում և այլն: Ռեժիսորը սկսել է արվեստի արտադրության նախաձեռնությունը «Firsttree.art», որը խթանում և արտադրում է արվեստի նախագծեր «MENA»-ում: