Կասկածյալը ձերբակալվեց, գողոնը մասամբ հայտնաբերվեց. «հերոսը» 17-ամյա պատանի էր

Կասկածյալը ձերբակալվեց, գողոնը մասամբ հայտնաբերվեց. «հերոսը» 17-ամյա պատանի էր

Հունվարի 19-ի ցերեկը ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում տվեց մի քաղաքացի: Նա հայտնեց, որ երկու օր առաջ Նոյակերտ գյուղի չբնակեցված և իր տնօրինմանը հանձնված տնից գողություն են արել:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Կոտրել էին շինության փայտե դուռը և գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, ջրատաքացուցիչ և այլն: Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ, իսկ բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացան տվյալ, որ գողությունը կատարել է նույն գյուղի 17-ամյա մի բնակիչ, գողոնն էլ նրանց տան խորդանոցում է:

Ահազանգից ժամեր անց պատանին ձերբակալվեց ու ներկայացվեց Վեդու քննչական բաժին:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: