Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ արծաթե մեդալակիր

 Դավիթ Հովհաննիսյանը՝  Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ արծաթե մեդալակիր

Ծանրամարտի ԵԱ 96 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց։ Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտի 377 կգ արդյունքով: Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում՝ 172 և 205 կգ արդյունքներով:

Երկամարտի 364 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Արա Աղանյանը: Նա պոկում վարժությունում 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 199 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթին:

Այս քաշային կարգում լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Ֆիկոն՝ երկամարտի 363 կգ արդյունքով: