Իրավապահները պետք է որոշեն` Աղավնոյում տուն այրած բնակիչներին բնակարանի սերտիֆիկատ կտրվի, թե ոչ․ ԱՀ ՏԿԵՆ

Իրավապահները պետք է որոշեն` Աղավնոյում տուն այրած բնակիչներին բնակարանի սերտիֆիկատ կտրվի, թե ոչ․ ԱՀ ՏԿԵՆ

Այս պահին գազի, լույսի, ջրի ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում նշեցին Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Ժամանակավոր գեներատոր է տեղադրվում, որ մինչև հեռանալը հնարավոր լինի օգտագործել»,-պարզաբանեցին նախարարությունից։

Նախարարությունից հետաքրքրվեցինք` արդյոք բնակարանի սերտիֆիկատ կստանա՞ն Աղավնոյի երկու բնակիչները, ովքեր այրել են իրենց տները։ Նախարարությունից պատասխանեցին, որ այդ հարցին կարող են պատասխանել իրավապահ կառույցները, քանի տները վերանորոգվել են պետական միջոցներով, վնաս է տրվել պետական գույքին։

Հիշեցնենք, որ Արախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքների բնակիչները պետք է մինչև օգոստոսի 25-ը տարհանվեն բնակավայրերից, դրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Անի Գևորգյան