Չեմ ասում, որ հայ ժողովուրդը պետք է երջանիկ լինի, որ մենք ենք իշխանությունը․ ՔՊ-ական

Էսօր պետությունը չի ներխուժում կուսակցությունների գործունեության մեջ, բայց արտաքին ֆինանսավորմամբ ՀՀ-ում կան, բոլորը ենթադրում են, թե դրանք որոնք են, բայց կոնկրետ փաստերով չեն խոսում ու ես կարծում եմ՝ հանձնաժողովի ֆունկցիաների մեջ սա մտնում է, որ համոզվեն, թե ինչ ամղբյուրներից են ֆինանսավորվում կուսակցությունները ՀՀ-ում, որովհետև իրենց ֆինանսավորման միակ աղբյուրը պետք է լինի ՀՀ քաղաքացին և ուրիշ ոչ ոք։

Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Պատահական չէ, որ այս աթոռները, որտեղ պետք է լինեին Սերժ Սարգսյանի,  Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցության  անդամները հիմա դատարկ են, որովհետև իրենց ֆինանսավորողներին այս հարցերը չի հետաքրքրում։ Չեմ ասում, որ հայ ժողովուրդը պետք է երջանիկ լինի, որ մենք ենք իշխանությունը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում